WORLDYOUTH.info

Find as on

Главная » 2015 » July » 6 » Երևանում գործող բարձրակարգ Գեղեցկության Սրահին անհրաժեշտ են սրահի ադմինիստրատորներ
08:34
Երևանում գործող բարձրակարգ Գեղեցկության Սրահին անհրաժեշտ են սրահի ադմինիստրատորներ
«Այ Բի Էս Քընսալթինգ Գրուպ» բիզնես խորհրդատվական ընկերությունը (www@ibsconsulting.org) իրականացնում է կադրերի հավաքագրում Երևանում գործող բարձրակարգ Գեղեցկության Սրահի համար:

Հաստիքի անվանումը – Սրահի ադմինիստրատոր
Ժամկետը` երկարատև
Զբաղվածությունը` հերթափոխով. օր ու մեջ, ժ.՝ 10:00 – 20:00
Աշխատավայրը` Երևան, Հայաստան

Հիմնական Պարտականությունները և գործառույթները՝

1. Ապահովում է ծառայությունների արդյունավետ մատուցումը՝ ապահովելով նախասպասարկման գործընթացի հարմարավետությունը և գրավչությունը այցելուների համար:
2. Նախնական խորհուրդներ է տալիս այցելուներին՝ առկա ծառայությունների, դրանց գների, իրականացման ժամկետների, ԳՍ- ում իրականացվող հատուկ առաջարկների, ակցիաների, գործող բոնուսային ծրագրերի, տարատեսակ փաթեթեների եւ այլնի մասին:
3. Իրականացնում է հաճախորդներիի գրանցման ընթացքը, տեղեկացնում է մասնագետներին առկա գրանցումների մասին, ստեղծում/վարում է այցելուների բազան:
4. Նախնական ուսումնասիրության է ենթարկում այցելուների սպասարկման հետ կապված բողոքները, խմբավորում և ներկայացնում է ԳՍ-ի մենեջերին:
5. Օպերատիվ ռեժիմում հսկում է հերթերի կառավարման գործընթացը, կարգավորում է առաջացող խնդիրները և այցելուների հնարավոր կուտակումները:
6. Տեղեկացնում է ԳՍ-ի մենեջերին հաճախորդների սպասարկման ոլորտում կանոնակարգման մասով առկա թերությունների մասին, միջոցներ է ձեռնարկում դրանց վերացման ուղղությամբ:
7. Իրականացնում է իր անմիջական ղեկավարի հրահանգները

Անհրաժեշտ որակավորումը՝
1. Միջնակարգ եւ/կամ մասնագիտական կրթություն
2. Առնվազն վեց ամսվա համապատասխան աշխատանքային փորձ
3. Համակարգչային հմտություններ
4. Գերազանց հաղորդակցման ունակություններ
5. Ակտիվ և պոզիտիվ դիրքորոշում ամեն ինչում:
6. Ճշտապահություն, ուշադրություն մանրուքներում:
7. Պատասխանատվության բարձր աստիճան
8. Գրագետ և համոզիչ խոսք, հիմնավորելու և համոզելու ունակություն

Աշխատավաձը՝ պայմանագրային

Դիմելու կարգը ՝ լուսանկարով ինքնակեսագրությունը ներկայացնել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով, Word ֆայլով, Unicode-ով՝ հետևյալ էլէկտրոնային հասցեին - hm@ibsconsulting.org: Ֆայլը պետք է վերնագրվի դիմորդի անուն, ազգանվամբ: Թեմա (Subject) տողում պետք է լրացվի հաստիքի անվանումը (Գեղեցկության Սրահի ադմինիստրատոր) :
Առանց լուսանկարի ինքնակենսագրությունները չեն դիտարկվի:
Դիմելու սկիզբ 01.07.2015
Դիմելու ավարտ 18.07.2015
Категория: Armenia | Просмотров: 450 | Добавил: | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ComForm">
avatar