WORLDYOUTH.info

Find as on

Главная » 2015 » April » 09 » Խնդրահարույց վարկեր հավաքագրող մասնագետ
23:00
Խնդրահարույց վարկեր հավաքագրող մասնագետ
Կազմակերպություն“ԱՐԵԳԱԿ” ՈՒՎԿ ՓԲԸ
Վարչություն/բաժինԻջևանի մասնաճյուղ
ՊաշտոնԽնդրահարույց վարկեր հավաքագրող մասնագետ
ՄարզՏավուշ / Իջեւան
Կրթությունբարձրագույն մասնագիտական
Աշխ. փորձառնվազն 2 տարի
Պրոֆեսիոնալ հմտություններ• բարձրագույն կրթություն (ցանկալի է իրավաբանական),
• առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
գիտելիքներ հետևյալ ոլորտներում.
• գործադիր և դատական մարմինների, ինչպես նաև ԴԱՀԿ-ի գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերի խորացված իմացություն,
• վարկային կազմակերպությունների գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերի խորացված իմացություն
անհրաժեշտ հմտություններ.
• համակարգչով աշխատելու (MS Excel և MS Word ծրագրեր) հմտություններ,
• կազմակերպչական ձիրք, հաղորդակցվելու և բանակցելու հմտություններ,
• ծանրաբեռնված և սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն ,
• թիմային և ինքնուրույն աշխատելու կարողություն:
Սեռնշանակություն չունի
Աշխատանքային ժամերամբողջ օրը
Պարտականություններ• Ապահովել Տավուշի մարզի մասնաճյուղերի իրավական գործունեության իրականացումը` համակարգելով աշխատանքները կապված դատական և կատարողական գործըն-թացների հետ ներառյալ իրավունքի վերականգնումը և գրավի իրացումը,
• հաճախորդների հետ փոխհարաբերություններում կիրառել արդյունավետ եւ հետեւողական հավաքագրման ռազմավարություն` հաշվի առնելով դեպքերի առանձնահատկությունները,
• իրականացնել հանդիպումներ հաճախորդների հետ եւ ընդունել համապատասխան որոշումներ գործընթացների հետագա վատթարացումը կանխելու նպատակով,
• կազմել հայցադիմումներ, վճարման կարգադրություններ, միջնորդություններ և անհրաժեշտ այլ գրություններ` ապահովելով դրանց մուտքագրումը հասցեատեր կազմակերպություններ,
• վերահսկել մասնաճյուղերի կողմից դատական մարմիններին և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության ներկայացված հայցերի, դիմումների, միջնորդությունների կատարման ժամկետները, ինչպես նաև hետևել դատական և գործադիր մարմինների կողմից դրանց կատարման բնականոն ընթացքին,
• համակարգել մասնաճյուղերի խնդրահարույց վարկերի հավաքագրման փաստաթղթաշրջանառությունը, այդ թվում` իրականացնել դրանց վերաբերյալ գործավարությունն ու սահմանված կարգով պահպանումը,
• Կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության բարելավման և բացահայտված թերությունների վերացման վերաբերյալ առաջարկությունների մշակման նպատակով իրականացնել բողոքների և դատական գործերի ուսումնասիրություն, արդյունքների հետազոտում, վերլուծություն և ընդհանրացում:
Անհրաժեշտ փաստաթղթերՄանրամասն լրացված (ծննդյան տարեթիվ, փաստացի բնակավայր, հեռախոսահամար, կրթություն, աշխատանքային փորձ և այլն) ինքնակենսագրություն (ռեզյումե):
Այլ պահանջներՀետաքրքրված անձինք կարող են դիմել հետևյալ հասցեներից որևէ մեկով.
ՀՀ ք. Իջևան, Գանինի փող. 4 “ԱՐԵԳԱԿ” ՈՒՎԿ ՓԲԸ –ի Իջևանի մասնաճյուղ
կամ vacancy@ aregak.am էլ. փոստով:
Հարցազրույցի կհրավիրվեն փաստաթղթային փուլում ընտրված հավակնորդները:
Խնդրում ենք որպես վերնագիր նշել “ Տավուշի մարզի խնդրահարույց վարկեր հավաքագրող մասնագետ” պաշտոնի անվանումը, հակառակ դեպքում Ձեր դիմումը կարող է չդիտարկվել:
Վերջնաժամկետ2015-04-23
Категория: Armenia | Просмотров: 468 | Добавил: Admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ComForm">
avatar