23:01 Ֆինանսական խորհրդատու |
ԿազմակերպությունԱրդշինբանկ Վարչություն/բաժինԻջևան մասնաճյուղ ՊաշտոնՖինանսական խորհրդատու ՄարզՏավուշ / Իջեւան Պրոֆեսիոնալ հմտություններ- Բարձրագույն կրթություն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է), - Վերջին 5 տարիների ընթացքում առնվազն 1 տարվա փորձ ֆինանսաբանկային (նախընտրելի է վարկավորման և (կամ) վաճառքների ուղղվածությամբ) ոլորտում, - MS Office, LSoft կամ համանման ծրագրերի իմացություն, - Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն: Աշխատանքային ժամերամբողջ օրը Պարտականություններ- Ֆիզիկական անձանց վարկերի, ավանդների և վճարային քարտերի վաճառքի, խաչաձև վաճառքի իրականացում, - Ֆիզիկական անձ հաճախորդների հաշիվների բացում, վարում և փակում` Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան, - Աշխատավարձային նախագծերի ներգրավման իրականացում, - Աշխատավարձային նախագծերի շրջանակներում Բանկում գործող բանկային պրոդուկտների գծով վաճառքների իրականացում, - Հաճախորդներին բանկային ծառայությունների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում, - Հաճախորդների համար շնորհանդեսների կազմակերպում և անցկացում, - Հեռախոսազանգերի միջոցով նախնական վաճառքների իրականացում, - Ֆիզիկական անձ հաճախորդի տվյալների (այդ թվում՝ կոնտակտային) և դրանց փոփոխությունների մուտքագրում «Գործառնական օր» համակարգ: Այլ պահանջներԲոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկները (ձևը առկա է www.ardshinbank.am ինտերնետային կայքի «ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ» բաժնում) ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am, ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ կամ «Իջևան» մասնաճյուղ: «Արդշինբանկ» ՓԲԸ սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել «Financial consultant to physical persons_Ijevan», այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: Վերջնաժամկետ2015-04-18 |
|
Всего комментариев: 0 | |