WORLDYOUTH.info

Find as on

Главная » 2015 » April » 09 » Մարքեթինգի ծառայության ղեկավար: beeline
22:24
Մարքեթինգի ծառայության ղեկավար: beeline
Տնօրինություն`
Կոմերցիոն տնօրինություն

Հիմնական պարտականություններ`
• Կոմերցիոն տնօրինության ռազմավարական մարքեթ-պլանի մշակում և իրականացում:
• Երկարաժամկետ (12-18 ամիս) և կարճաժամկետ (3-6 ամիս) մարքեթինգային պլանների նախապատրաստում և իրականացում, շուկայում ընկերության մասնաբաժնի ավելացման և հաստատված ցուցանիշների ապահովման նպատակով հիմնական ցուցանիշների սահմանում:
• Շարժական և ֆիքսված կապի ծառայությունների խթանման, նոր արտադրանքների մշակման և մարքեթինգային հաղորդակցությունների կազմակերպման ուղղությամբ աշխատանքների իրականացում:
• Ներքոնշյալ ֆունկցիաների գծով աշխատանքների կազմակերպում և ղեկավարում. մասսայական և բիզնես սեգմենտների մարքեթինգ, մարքեթինգային հետազոտություններ, մարքեթինգային հաղորդակցություններ, նոր արտադրանքների զարգացում և Ինտերնետ ծառայությունների կառավարում:
• Ընկերության նոր բաժանորդների ներգրավման և առկա բաժանորդների պահպանման նպատակով գնագոյացման արդյունավետ համակարգերի կառուցում:

Կրթություն`
• Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ մարքեթինգի ոլորտում:

Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ`
• Մարքեթինգային վերլուծության, գնագոյացման, վերլուծության, կանխատեսման, բյուջետավորման և մարքեթ պլանավորման իմացություն;
• Մարքեթինգային հետազոտությունների արդյունքների վերլուծության իրականացման փորձ;
• Հաշվետվությունների պատրաստման և գործնական թղթակցության վարման հմտություններ, շնորհանդեսային ունակություններ;
• Առաջնորդելու և ղեկավարական ձիրք;
• Նախագծերի կառավարման հմտություններ;
• Առաջնահերթություններ սահմանելու և բարդ իրավիճակներում արագ որոշումներ կայացնելու ունակություն;
• Վերլուծական մտածողություն;
• Բանակցություններ վարելու ունակություն;
• Հաղորդակցվելու հմտություններ;
• Համակարգչային գերազանց գիտելիքներ` MS Office;
• Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների վարժ իմացություն:

Աշխատանքային փորձ`
• Առնվազն 3 տարվա փորձ մարքեթինգի ոլորտում, ցանկալի է հեռահաղորդակցության համակարգում;
• Առնվազն 2 տարվա պարտադիր աշխատանքային փորձ ղեկավար պաշտոնում, ցանկալի է մարքեթինգի ոլորտում:

Փոխհատուցումներ և արտոնություններ`
• Աշխատավարձը պայմանագրային հիմունքներով
• Լիարժեք բժշկական ապահովագրություն
• Մասնագիտական վերապատրաստում

Հայտերն ընդունվում են մինչև համապատասխան թեկնածուի ընտրությունը:

Ցանկացողներին խնդրում ենք ներկայացնել ինքնակենսագրություն (CV/Resume) հայերեն և ռուսերեն/ կամ անգլերեն լեզուներով` Երևան, 0014, Ահարոնյան 2 հասցեով կամ հետևյալ էլ. փոստի հասցեով` : Նամակի վերնագրում խնդրում ենք նշել այն պաշտոնի անվանումը, որին հավակնում եք:
Հարցազրույցին մասնակցելու համար ընտրված դիմորդները կտեղեկացվեն:


Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել մեր վեբ կայքը` www.beeline.am:
Категория: Armenia | Просмотров: 434 | Добавил: Admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ComForm">
avatar