22:25 Կորպորատիվ վաճառքի և միջօպերատորական համագործակցության ծառայության ղեկավար: beeline |
Տնօրինություն` Կոմերցիոն տնօրինություն Հիմնական պարտականություններ` • Կորպորատիվ վաճառքի զարգացման ծառայության գործառնական կառավարում`կորպորատիվ հաճախորդներին վաճառքի գծով բիզնես նպատակների և վաճառքի ռազմավարության իրականացման նպատակով: • Առանցքային կոմերցիոն ցուցանիշների գծով սահմանված պլանների իրականացման ապահովում: • Պոտենցիալ և առկա կորպորատիվ հաճախորդների տվյալների շտեմարանի ժամանակին ձևավորման և փոփոխման գործընթացի վերահսկում: • Բջջային և ֆիքսված ծառայությունների տրամադրման նպատակով կորպորատիվ հաճախորդների պահանջների ուսումնասիրման և վերլուծության գործընթացի կոորդինացում: • Պոտենցիալ և առկա խոշոր կորպորատիվ հաճախորդների հետ հանդիպումների և բանակցությունների իրականացում (ներառյալ` արտագնա հանդիպումներ և բանակցություններ): • Առկա և պոտենցիալ խոշոր կորպորատիվ հաճախորդներին ծառայությունների վաճառքի գծով, ինչպես նաև նոր առաջարկների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում: • Կորպորատիվ հաճախորդներին վաճառքի ծավալի մեծացմանն ուղղված միջոցառումների կազմակերպում և անցկացում: • Կորպորատիվ հաճախորդների սպասարկումը` ըստ գործող սպասարկման ընդհանուր չափանիշների և գործընթացների ապահովում: • Կատարված աշխատանքների արդյունքների վերաբերյալ կանոնավար և ժամանակին հաշվետվությունների կազմման աշխատանքների ապահովում: Կրթություն` • Բարձրագույն կրթություն Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ` • Կորպորատիվ սեգմենտի հաճախորդների գործունեության առանձնահատկությունների իմացություն; • Բջջային և ֆիքսված կապի վերաբերյալ տեղական շուկայում տեղեկատվության տիրապետում; • Վերլուծության, պլանավորման և բյուջետավորման ունակություններ; • Հաշվետվությունների պատրաստման և գործնական թղթակցության վարման հմտություններ; • Բանակցություններ վարելու և երկարաժամկետ գործակցային հարաբերությունների կառուցման գերազանց հմտություններ; • Արդյունքերին հասնելու և եկամտաբերության ավելացմանն ուղղված գործունեության հետապնդում; • Առաջնորդելու և թիմ կազմավորելու գերազանց ունակություններ; • Անձնակազմի ղեկավարման ունակություն; • Առաջնահերթություններ սահմանելու և բարդ իրավիճակներում գործնական որոշումներ կայացնելու հմտություններ; • Հաղորդակցվելու հմտություններ և սթրեսակայունություն; • Համակարգչային գերազանց գիտելիքներ` MS Office; • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների վարժ իմացություն: Աշխատանքային փորձ` • Առնվազն 4 տարվա աշխատանքային փորձ վաճառքի զարգացման ոլորտում; • Աշխատանքային փորձ կորպորատիվ վաճառքի զարգացման ոլորտում; • Առնվազն 3 տարվա ղեկավարման աշխատանքային փորձ: Փոխհատուցումներ և արտոնություններ` • Աշխատավարձը պայմանագրային հիմունքներով • Լիարժեք բժշկական ապահովագրություն • Մասնագիտական վերապատրաստում Հայտերն ընդունվում են մինչև 2015թ. ապրիլի 12-ը: Ցանկացողներին խնդրում ենք ներկայացնել ինքնակենսագրություն (CV/Resume) հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով` Երևան, 0014, Ահարոնյան 2 հասցեով կամ հետևյալ էլ. փոստի հասցեով` hrm@beeline.am: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել այն պաշտոնի անվանումը, որին հավակնում եք: Հարցազրույցին մասնակցելու համար ընտրված դիմորդները կտեղեկացվեն: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել մեր վեբ կայքը` www.beeline.am |
|
Всего комментариев: 0 | |