22:25 Հաշվետվության համակարգերի կառավարման ավագ մասնագետ: beeline |
Տնօրինություն` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների տնօրինություն Հիմնական պարտականություններ` • Հաշվետվությունում տվյալների ճշգրիտ լինելու հաստատման և տեղեկատվության պաշտպանության մեթոդների և միջոցների իմացություն: • Նոր հաշվետվությունների ստեղծում և ներդրրում օպերացիոն հաշվետվությունների համակարգում: • Հաշվետվությունների ստեղծման համար տարբեր աղբյուրներում գտվող անհրաժեշտ տեղեկատվության ճշգրտության ստուգում և տվյալների արդիականության ապահովում • Կառավարման տեղեկատվության ճիշտ ձևավորման նպատակով բիզնես-տեղեկատուների արդիականության ապահովում • Տեղեկատվության մշակման բոլոր մակարդակներում կառավարման տեղեկատվության կառուցման և տրամադրման գործընթացում խնդիրների բացահայտում • Դեֆեկտների հայտնաբերում և դրանց ուղղման միջոցների մշակում: Կրթություն` • Բարձրագույն տեխնիկական կրթություն Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ` • Կառավարման տեղեկատվության համակարգերի կառուցվածքի իմացություն; • Տվյալների պահոցի բազայի հիման վրա գործող կիրառական ծրագրերի իմացություն; • Հավաքագրման ինտերֆեյսի և ելքային տվյալների ճշգրտման մեթոդների տիրապետում; • Մեթոդների և միջոցների տիրապետում հաշվետվություններում տվյալների ճշտության հաստատման կազմակերպման և տեղեկատվության պաշտպանության շրջանակներում; • Վերլուծական մտածելակերպ • Հաղորդակցվելու հմտություններ և պարտաճանաչություն; • Ճկունություն և թիմում աշխատելու ունակություն; • Oracle և PL/SQL տվյալների բազաների հետ աշխատանքային փորձ; • Համակարգչային գերազանց գիտելիքներ` հատկապես MS Office –ի խորը իմացություն • Հայերեն և ռուսերեն լեզուների վարժ տիրապետում, անգլերեն լեզվի իմացություն: Աշխատանքային փորձ` • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Փոխհատուցումներ և արտոնություններ` • Աշխատավարձը պայմանագրային հիմունքներով • Լիարժեք բժշկական ապահովագրություն • Մասնագիտական վերապատրաստում: Հայտերն ընդունվում են մինչև համապատասխան թեկնածուի ընտրությունը: Ցանկացողներին խնդրում ենք ներկայացնել ինքնակենսագրություն (CV/Resume) հայերեն և ռուսերեն/ կամ անգլերեն լեզուներով` Երևան, 0014, Ահարոնյան 2 հասցեով կամ հետևյալ էլ. փոստի հասցեով` : Նամակի վերնագրում խնդրում ենք նշել այն պաշտոնի անվանումը, որին հավակնում եք: Հարցազրույցին մասնակցելու համար ընտրված դիմորդները կտեղեկացվեն: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել մեր վեբ կայքը` www.beeline.am: |
|
Всего комментариев: 0 | |