WORLDYOUTH.info

Find as on

Главная » 2015 » May » 03 » Ակտիվ վաճառքների և առաջխաղացման պատասխանատու
23:31
Ակտիվ վաճառքների և առաջխաղացման պատասխանատու
«Այ Բի Էս Քընսալթինգ Գրուպ» բիզնես խորհրդատվական ընկերությունը (www@ibsconsulting.org) մեդիա ոլորտի իր գործընկեր կազմակերպության պատվերով իրականացնում է կադրերի հավաքագրում, վերապատրաստում և աշխատանքի առաջարկ հետևյալ հաստիքի գծով:

Հաստիքի անվանումը - ակտիվ վաճառքների և առաջխաղացման պատասխանատու

Ժամկետը` երկարատև

Զբաղվածությունը` ամբողջ օր

Աշխատավայրը` Երևան, Հայաստան

Հաստիքի նպատակը. Ընկերության մեդիա-պրոդուկտների նկատմամբ պահանջարկի ընդլայնում և վաճառքի ծավալների աճ:

Պարտականությունները և պատասխանատվությունը

1. Աշխատել պատվիրատուների հետ ընկերության գովազդային (հեռուստատեսություն, ռադիո, տպագիր, այլ մեդիա պրոդուկտներ) փաթեթների առաջխաղացման և վաճառքի (տեղադրման) համար:

2. Իրականացնել պատվիրատուի հետ նախաձեռնված վաճառքի բանակցությունների ողջ ընթացքը և արդյունավետ ժամկետներում և պայմաններով հասցնել ավարտին:

3. Կազմել կոմերցիոն առաջարկները և ապահովել պայմանագրի պահանջների լիարժեք իրագործումը:

4. Ակտիվ կապ պահպանել ընկերության մշտական պատվիրատուների հետ, իսկ անհրաժեշտության դեպքում տեղեկացնել նոր մեդիա պրոդուկտների, լուծումների և առաջարկների մասին՝ հիմնավորելով դրանց արդյունավետությունը:

5. Խթանել Ընկերության մեդիա պրոդուկտների կրկնակի վաճառքները, ընդլայնել վաճառքի պորտֆելը:

6. Ակտիվորեն մասնակցել Ընկերության մեդիա պրոդուկտների զարգացման հեռանկարային պլանների մշակմանը:

7. Սահմանված ժամկետներում կազմել և ավագ ղեկավարությանը ներկայացնել կատարված աշխատանքի հաշվետվությունները:

8. Իրագործել իր վրա դրված վաճառքի պլանները և աշխատանքի կատարողական առանցքային ցուցանիշները (KPI):

9. Խստորեն հետևել «Վաճառքի Ուղեցույցի» կանոնների պահպանմանը և դրանց լիարժեք ու պատշաճ իրագործմանը:

Անհրաժեշտ որակավորումը

1. Բարձրագույն կրթություն` նախընտրելի է հումանիտար ուղղվածությամբ, այդ թվում նաև մարքետինգի, վաճառքի, հոգեբանության ոլորտներում:

2. Համանման աշխատանքային փորձը կարող է դիտվել որպես առավելություն:

3. Համակարգչային հմտություններ, մասնավորապես MS Office փաթեթի լավ իմացություն, 1c իմացությունը նախընտրելի է:

4. Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց, անգլերեն լեզվի լավ իմացություն:

Անհրաժեշտ հմտություններ և որակներ

1. Բիզնես կողմնորոշում և կրեատիվ մոտեցումներ:

2. Ակտիվ և պոզիտիվ դիրքորոշում ամեն ինչում:

3. Նպատակասլացություն, խոչընդոտները հաղթահարելու կամք:

4. Որոշակի ինքնուրույնություն, բազմակի խնդիրների հետ աշխատելու կարողություն:

5. Գործարար հաղորդակցության հմտություններ:

6. Սրթեսակայունություն:

7. Արդյունքին միտված աշխատանք:

8. Թիմային մտածելակերպ և անհատական արդյունավետություն

9. Մեծաքանակ գործընկերների հետ աշխատելու պատրաստակամություն

10. Ինքնավստահության բարձր մակարդակ

11. Գրագետ և համոզիչ խոսք, հիմնավորելու և վաճառելու ունակություն

12. Պատասխանատվության բարձր աստիճան

Աշխատավաձը:  Աշխատավարձ և գործարքային տոկոսներ: Տրանսպորտի և հեռախոսակապի փոխհատուցում:

Դիմելու կարգը ՝ լուսանկարով ինքնակեսագրությունը ներկայացնել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով, Word ֆայլով, Unicode-ով՝ հետևյալ էլէկտրոնային հասցեին - hm@ibsconsulting.org: Ֆայլը պետք է վերնագրվի դիմորդի անուն, ազգանվամբ: Թեմա (Subject) տողում պետք է լրացվի հաստիքի անվանումը (Ակտիվ վաճառքների և առաջխաղացման պատասխանատու) : Խնդրում ենք նաև նշել, թե ինչպես եք գտել հայտարարությունը (worldyouth.info; google, etc.)

Առանց լուսանկարի ինքնակենսագրությունները չեն դիտարկվի:

Դիմելու սկիզբ 01.05.2015

Դիմելու ավարտ 22.05.2015

Ընկերության մասին: Մեդիահոլդինգը միավորում է հեռուստա և ռադիոընկերություն, արտադրական  ընկերություն  և այլ հարակից մեդիահարթակներ: Այն մեդիաշուկայում մատուցում է բազմաբնույթ ծառայություններ՝   մարկետինգային հետազոտություններ, ծառայությունների և ապրանքների շուկայում առաջխաղացման արդյունավետ առաջարկներ,  գովազդային և երաժշտական հոլովակների պատրաստում և տեղադրում,  սցենարների մշակում, հեռուստահաղորդումների նկարահանում և պատրաստում, համերգների և այլ միջոցառումների նկարահանում, գովազդի տեղադրում:  

Մենք սպասում ենք մարդկանց, ովքեր հավակնոտ են, ունեն երիտասարդ, ստեղծագործ և բարեհամբույր կոլեկտիվում աշխատելու և գումար վաստակելու մեծ ցանկություն: Ընտրված թեկնածուները կաշխատեն հարմարավետ B+ կարգի գրասենյակային տարածքում, շարունակական թրեյնինգների միջոցով կհասնեն հմտությունների կատարելագործման և կունենան կարիերայի աճի հնարավորություններ:
Категория: Armenia | Просмотров: 541 | Добавил: | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ComForm">
avatar