WORLDYOUTH.info

Find as on

Главная » 2015 » May » 03 » Գործընկերների որոնման և CRM բազաների կառավարման պատասխանատու
23:43
Գործընկերների որոնման և CRM բազաների կառավարման պատասխանատու
«Այ Բի Էս Քընսալթինգ Գրուպ» բիզնես խորհրդատվական ընկերությունը (www@ibsconsulting.org) մեդիա ոլորտի իր գործընկեր կազմակերպության պատվերով իրականացնում է կադրերի հավաքագրում, վերապատրաստում և աշխատանքի առաջարկ հետևյալ հաստիքի գծով:

Հաստիքի անվանումը – Գործընկերների որոնման և CRM բազաների կառավարման պատասխանատու

Ժամկետը` երկարատև

Զբաղվածությունը` ամբողջ օր

Աշխատավայրը` Երևան, Հայաստան

Հաստիքի նպատակը. Պոտենցիալ գնորդների մոտ Ընկերության մեդիա պրոդուկտների նկատմամբ հետաքրքրության առաջացում և գործընկերների բազային գեներացիա:

Պարտականությունները և պատասխանատվությունը

1. Ակտիվորեն որոնել և գտնել Ընկերության մեդիա պրոդուկտների պոտենցիալ գնորդներին (փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ)՝ օգտագործելով տեղեկատվության ստացման տարբեր աղբյուրներ (հեռախոսային զանգեր, համացանց, տեղեկատվական բազաներ, էքսպո միջոցառումներ և այլն):

2. Պոտենցիալ գնորդների մոտ առաջացնել հետաքրքրություն Ընկերության մեդիա պրոդուկտների (հեռուստատեսություն, ռադիո, տպագիր, այլն) փաթեթների նկատմամբ և ձեռք բերել պայմանավորվածություններ Ընկերության ակտիվ վաճառքների պատասխանատուների հետ հանդիպման մասով:

3. Գործընկերների հետ կապերի ամբողջ տեղեկատվությունը, խմբավորել, դասակարգել և մուտքագրել համապատասխան բազաներում:

4. Կազմակերպել, վարել և վերահսկել Ընկերության (CRM) համակարգը և անընդհատ իրականացնել «սառը զանգեր»:

5. Գրագետ կերպով վերլուծել առկա գործընկերների բազան և ավագ ղեկավարությանը տրամադրել վերլուծական բնույթի հաշվետվություններ (excel ծրագրի միջոցով):

6. Կազմակերպել և կառավարել գործընկերների հետ կապերի (CRM) բազաները, ապահովել դրանց արդյունավետ օգտագործումը

7. Իրագործել իր վրա դրված գնորդների գեներացիայի պլանները և աշխատանքի կատարողական առանցքային ցուցանիշները (KPI):

8. Խստորեն հետևել «Վաճառքի Ուղեցույցի» կանոնների պահպանմանը և դրանց լիարժեք ու պատշաճ իրագործմանը:

Անհրաժեշտ որակավորումը

1. Բարձրագույն կրթություն` նախընտրելի է հումանիտար ուղղվածությամբ, այդ թվում նաև մարքետինգի, վաճառքի, հոգեբանության ոլորտներում:

2. Համանման աշխատանքային փորձը կարող է դիտվել որպես առավելություն:

3. Համակարգչային հմտություններ, մասնավորապես MS Office փաթեթի (excel և access) լավ իմացություն, 1c իմացությունը նախընտրելի է:

4. Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց, անգլերեն լեզվի լավ իմացություն:

Անհրաժեշտ հմտություններ և անհատական որակներ

1. Բիզնես կողմնորոշում և կրեատիվ մոտեցումներ:

2. Միջանձնային հաղորդակցման գերազանց ունակություններ:

3. Ակտիվ և պոզիտիվ դիրքորոշում ամեն ինչում:

4. Ճշտապահություն ամեն ինչում, ուշադրություն մանրուքներում:

5. Սեփական անձը և Ընկերությունը շահեկանորեն ներկայացնելու և դիրքավորելու ունակություն:

6. Նպատակասլացություն, խոչընդոտները հաղթահարելու կամք:

7. Որոշակի ինքնուրույնություն, բազմակի խնդիրների հետ աշխատելու կարողություն:

8. Գործարար հաղորդակցության հմտություններ:

9. Սրթեսակայունություն, ծանրաբեռնված գրաֆիկով աշխատելու կարողություն :

10. Արդյունքին միտված աշխատանք:

11. Թիմային մտածելակերպ և անհատական արդյունավետություն

12. Մեծաքանակ գործընկերների հետ աշխատելու պատրաստակամություն

13. Ինքնավստահության բարձր մակարդակ

14. Գրագետ և համոզիչ խոսք, հիմնավորելու և համոզելու ունակություն

15. Պատասխանատվության բարձր աստիճան

Աշխատավաձը:  Աշխատավարձ և գործարքային տոկոսներ: Տրանսպորտի և հեռախոսակապի փոխհատուցում:

Դիմելու կարգը ՝ լուսանկարով ինքնակեսագրությունը ներկայացնել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով, Word ֆայլով, Unicode-ով՝ հետևյալ էլէկտրոնային հասցեին hm@ibsconsulting.org: Ֆայլը պետք է վերնագրվի դիմորդի անուն, ազգանվամբ: Թեմա (Subject) տողում պետք է լրացվի հաստիքի անվանումը (Ակտիվ վաճառքների և առաջխաղացման պատասխանատու) : Խնդրում ենք նաև նշել թե ինչպես եք գտել հայտարարությունը (worldyouth.info; etc.)

Առանց լուսանկարի ինքնակենսագրությունները չեն դիտարկվի:

Դիմելու սկիզբ 01.05.2015

Դիմելու ավարտ 22.05.2015

Ընկերության մասին: Մեդիահոլդինգը միավորում է հեռուստա և ռադիոընկերություն, արտադրական  ընկերություն  և այլ հարակից մեդիահարթակներ: Այն մեդիաշուկայում մատուցում է բազմաբնույթ ծառայություններ՝   մարկետինգային հետազոտություններ, ծառայությունների և ապրանքների շուկայում առաջխաղացման արդյունավետ առաջարկներ,  գովազդային և երաժշտական հոլովակների պատրաստում և տեղադրում,  սցենարների մշակում, հեռուստահաղորդումների նկարահանում և պատրաստում, համերգների և այլ միջոցառումների նկարահանում, գովազդի տեղադրում:  

Մենք սպասում ենք մարդկանց, ովքեր հավակնոտ են, ունեն երիտասարդ, ստեղծագործ և բարեհամբույր կոլեկտիվում աշխատելու և գումար վաստակելու մեծ ցանկություն: Ընտրված թեկնածուները կաշխատեն հարմարավետ B+ կարգի գրասենյակային տարածքում, շարունակական թրեյնինգների միջոցով կհասնեն հմտությունների կատարելագործման և կունենան կարիերայի աճի հնարավորություններ:
Категория: Armenia | Просмотров: 595 | Добавил: | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ComForm">
avatar