19:31 Մարքետինգ մենեջեր |
«Այ Բի Էս Քընսալթինգ Գրուպ» բիզնես խորհրդատվական ընկերությունը (www@ibsconsulting.org) մեդիա ոլորտի իր գործընկեր կազմակերպության պատվերով իրականացնում է կադրերի հավաքագրում, վերապատրաստում և աշխատանքի առաջարկ հետևյալ հաստիքի գծով: Հաստիքի անվանումը – Մարքետինգ մենեջեր Ժամկետը` երկարատև Զբաղվածությունը` ամբողջ օր Աշխատավայրը` Երևան, Հայաստան Հաստիքի նպատակը. Ընկերության մեդիա պրոդուկտների ճանաչելիության բարձրացում և առաջխաղացում: Հիմնական Պարտականությունները և պատասխանատվությունը 1. Նոր մեդիա պրոդուկտների մշակումներ 2. Առկա մեդիա պրոդուկտների որակի շարունակական կատարելագործում 3. Մրցակիցների և շուկայի մարքետինգային վերլուծություններ 4. Գովազդատուների հետ կապերի ուսումնասիրություն Մարքետինգ մենեջերը պետք է 1. Մշակի և իրականացնի գովազդային արշավների ստրատեգիական պլանավորումը: 2. Իրականացնի գովազդային արշավի արդյունավետության վերլուծություններ: 3. Որոշի գովազդատուի թիրախային լսարանը` սոցիալ-դեմոգրաֆիական և ապրանքային խմբերի սպառման բնութագրերով, ուսումնասիրի նշված լսարանների առանձնահատկությունները: 4. Իրականացնի նշված թիրախային խմբերի մեդիա նախընտրությունների վերլուծություններ: 5. Իրականացնի ԶԼՄ-երի, հեռուստաալիքների, վեբ-կայքերի և այլ, գովազդների տեղադրման համար նախատեսված, տեղեկատվական հարթակների ռեյտինգային վերլուծություն: 6. Ըստ անհրաժեշտության, իրականացնի մեդիա պլանի ֆինանսական ցուցանիշների հաշվարկներ: 7. Կազմի տարբերակված մեդիա պլաններ, իսկ անհրաժեշտության դեպքում իրականացնի դրանց պրեզենտացիաները ղեկավարությանը և կարևոր գործընկերներին: 8. Իրագործի իր վրա դրված խնդիրներ և առանցքային ցուցանիշների (KPI) կատարողականը: 9. Լիարժեք տիրապետի ընկերության գովազդային հնարավորություններին և լսարանի նախընտրություններին: 10. Անընդհատ հետևի գովազդային շուկայի փոփոխություններին և ներկայացնի համարժեք առաջարկներ: 11. Իրականացնի գովազդային արդյունավետության պլանավորում, բյուջեի բաշխում և գնահատում: Անհրաժեշտ որակավորումը 1. Բարձրագույն կրթություն` մարքետինգի, վաճառքների և բիզնես-կառավարման ոլորտներում: 2. Համանման ընկերությունում աշխատանքային փորձը կարող է դիտվել որպես առավելություն: 3. Համակարգչային հմտություններ, մասնավորապես MS Office փաթեթի (excel և access) լավ իմացություն, 1c իմացությունը նախընտրելի է: 4. Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն: Անհրաժեշտ հմտություններ և անհատական որակներ 1. Բիզնես կողմնորոշում և կրեատիվ մոտեցումներ: 2. Միջանձնային հաղորդակցման գերազանց ունակություններ: 3. Ակտիվ և պոզիտիվ դիրքորոշում ամեն ինչում: 4. Ճշտապահություն ամեն ինչում, ուշադրություն մանրուքներում: 5. Սեփական անձը և Ընկերությունը շահեկանորեն ներկայացնելու և դիրքավորելու ունակություն: 6. Նպատակասլացություն, խոչընդոտները հաղթահարելու կամք: 7. Որոշակի ինքնուրույնություն, բազմակի խնդիրների հետ աշխատելու կարողություն: 8. Գործարար հաղորդակցության հմտություններ: 9. Սրթեսակայունություն, ծանրաբեռնված գրաֆիկով աշխատելու կարողություն : 10. Արդյունքին միտված աշխատանք: 11. Թիմային մտածելակերպ և անհատական արդյունավետություն 12. Մեծաքանակ գործընկերների հետ աշխատելու պատրաստակամություն 13. Ինքնավստահության բարձր մակարդակ 14. Գրագետ և համոզիչ խոսք, հիմնավորելու և համոզելու ունակություն 15. Պատասխանատվության բարձր աստիճան Աշխատավաձը: Աշխատավարձ և գործարքային տոկոսներ: Տրանսպորտի և հեռախոսակապի փոխհատուցում: Դիմելու կարգը ՝ լուսանկարով ինքնակեսագրությունը ներկայացնել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով, Word ֆայլով, Unicode-ով՝ հետևյալ էլէկտրոնային հասցեին - hm@ibsconsulting.org: Ֆայլը պետք է վերնագրվի դիմորդի անուն, ազգանվամբ: Թեմա (Subject) տողում պետք է լրացվի հաստիքի անվանումը (Մարքեթինգ մենեջեր) : Խնդրում ենք նաև նշել, թե ինչպես եք գտել հայտարարությունը (worldyouth.info; google, etc.) Առանց լուսանկարի ինքնակենսագրությունները չեն դիտարկվի: Դիմելու սկիզբ 07.05.2015 Դիմելու ավարտ 08.06.2015 Ընկերության մասին: Մեդիահոլդինգը միավորում է հեռուստա և ռադիոընկերություն, արտադրական ընկերություն և այլ հարակից մեդիահարթակներ: Այն մեդիաշուկայում մատուցում է բազմաբնույթ ծառայություններ՝ մարկետինգային հետազոտություններ, ծառայությունների և ապրանքների շուկայում առաջխաղացման արդյունավետ առաջարկներ, գովազդային և երաժշտական հոլովակների պատրաստում և տեղադրում, սցենարների մշակում, հեռուստահաղորդումների նկարահանում և պատրաստում, համերգների և այլ միջոցառումների նկարահանում, գովազդի տեղադրում: Մենք սպասում ենք մարդկանց, ովքեր հավակնոտ են, ունեն երիտասարդ, ստեղծագործ և բարեհամբույր կոլեկտիվում աշխատելու և գումար վաստակելու մեծ ցանկություն: Ընտրված թեկնածուները կաշխատեն հարմարավետ B+ կարգի գրասենյակային տարածքում, շարունակական թրեյնինգների միջոցով կհասնեն հմտությունների կատարելագործման և կունենան կարիերայի աճի հնարավորություններ: |
|
|
| Всего комментариев: 0 | |