WORLDYOUTH.info

Find as on

Главная » 2015 » May » 14 » ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐ PROCREDIT BANK
23:44
ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐ PROCREDIT BANK
ՊրոԿրեդիտ Բանկը զարգացմանն ուղղված, բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ տրամադրող բանկ է: Մենք առաջարկում ենք բարձրակարգ սպասարկում ֆիզիկական և իրավաբանական անձանց համար: Մեր գործունեության մեջ մենք առաջնորդվում ենք մի շարք առանցքային սկզբունքներով, մասնավորապես հաճախորդների հետ աշխատելիս արժևորում ենք թափանցիկությունը, չենք գովազդում սպառողական վարկերը և մատուցում ենք այնպիսի ծառայություններ, որոնք հիմնված են յուրաքանչյուր հաճախորդի կարիքների ուսումնասիրման և ֆինանսական խորը վերլուծության վրա: Այսպիսի պատասխանատու բանկային գործունեությունը մեզ թույլ է տալիս մեր հաճախորդների հետ հաստատել վստահության վրա հիմնված երկարաժամկետ համագործակցություն:
Մեր գործունեության հիմնական ուղղություններից է շատ փոքր, փոքր և միջին բիզնեսների սպասարկումը: Մենք գտնում ենք, որ հենց այս բիզնեսներն են ստեղծում աշխատատեղեր և կարևոր ներդրում ունենում երկրի տնտեսության զարգացման մեջ: Առաջարկելով պարզ և հասանելի ավանդային ծառայություններ և զգալի ռեսուրսներ ներդնելով ֆինանսական կրթության մեջ՝ մենք նպատակ ունենք խթանել խնայողության մշակույթը՝ նպաստելով տնային տնտեսությունների կայունությանն ու ապահովությանը:
Մեր բաժնետերերն ակնկալում են ներդրումների կայուն վերադարձ և երկարաժամկետ եկամուտներ, ուստի հետաքրքրված չեն շահույթի կարճաժամկետ բազմապատկմամբ։ Մենք զգալի ներդրումներ ենք կատարում մեր անձնակազմի վերապատրաստման ուղղությամբ՝ բաց և տրամադրող աշխատանքային միջավայր ստեղծելու, ինչպես նաև մեր հաճախորդներին բարեհամբույր և գրագետ ծառայություններ մատուցելու համար:

Մեր աշխատակազմի ամրապնդման համար մենք փնտրում ենք

Համակարգի ադմինիստրատոր

Ձեր հիմնական պարտականություններն են՝
- Նախագծել սերվերների ենթակառուցվածքը և տոպոլոգիան;
- Տեղադրել, կարգավորել և սպասարկել սերվերները, հիշողության մասիվները, պահուստավորման համակարգերը;
- Վերահսկել և սպասարկել սերվերները, սերվերային հիմքով ծրագրերը, համակարգերը և ծառայությունները;
- Տեղադրել, կարգավորել և սպասարկել Hyper-V կլաստերները և վիրտուալ մեքենաները;
- Կառավարել վիրտուալ հիշողության համակարգերը և վիրտուալ դիսկերը;
- Կառավարել SAN անջատիչները և վերահսկել գոտիների (zone) կարգավորումները;
- Վերահսկել կորպորատիվ հակավիրուսային համակարգը համաձայն կորպորատիվ ընթացակարգերի;
- Հայտնաբերել ապարատային և ծրագրային խնդիրները և իրականացնել համակարգերում ի հայտ եկած խնդիրների լուծումը;
- Իրականացնել համակարգի կանոնավոր թարմացումը;
- Պատասխանատու լինել կարևոր տեղեկատվության օրական և շաբաթական պահուստավորման համար;
- Իրականացնել կրիտիկական համակարգերի ամենօրյա մոնիտորինգը;
- Կառավարել IPS/IDS համակարգերը;
- Պահպանել և պարբերաբար թարմացնել ծրագրերի, համակարգերի և սերվերների փաստաթղթերը;
- Կատարել անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված այլ առաջադրանքներ;
- Ըմբռնել և աջակցել ՊրոԿրեդիտ Հոլդինգի կորպորատիվ առաքելությանը:

Եթե Ձեր նպատակները և էթիկական արժեքները համահունչ են Բանկի արժեքներին, ապա Ձեզ ներկայացվող մյուս հիմնական պահանջներն են՝
- Համապատասխան բարձրագույն կրթություն;
- Առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ;
- HP Blade սերվերների, վիրտուալ հիշողության համակարգերը, MSL տիպի պահուստավորման գրադարանների հետ աշխատելու փորձ;
- SAN-ը կառավարելու և կարգավորելու փորձառություն;
- Active Directory, Hyper-V, Exchange, Forefront TMG տեխնոլոգիաների և կոնցեպցիայի գերազանց իմացություն;
- Microsoft Windows Server օպերացիոն համակարգի լավ իմացություն;
- Terminal Services, FSRM, DNS, DHCP լավ իմացություն;
- Linux օպերացիոն համակարգի իմացություն, NAMED, SQUID, IPTABLES իրականացնելու և կառավարելու ունակություն;
- Հայերենի, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն:

Մենք առաջարկում ենք հետաքրքիր, մարտահրավերներով լի աշխատանք, միջազգային դինամիկ միջավայրին բնորոշ ենթակայության հստակ կառուցվածքով: Դիմում հայտը և մոտիվացիոն նամակը պետք է արտացոլեն Ձեր համապատասխանությունը և հետաքրքրվածությունը նշված պաշտոնի նկատմամբ: Մեր աշխատակիցը դառնալու Ձեր նկատառումները պետք է համահունչ լինեն ՊրոԿրեդիտ խմբի առաքելությանը և սկզբունքներին, որոնց կարող եք ծանոթանալ www.procredit-holding.com, www.procreditbank.am կայքերից:
Ուշադրություն. կդիտարկվեն միայն անգլերեն լրացված դիմում հայտերը և նախնական ընտություն անցած թեկնածուները կհրավիրվեն մասնակցելու մրցույթի հաջորդ փուլերին: Մենք ունենք անձնակազմի համալարման հստակ ընթացակարգ, որի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ մեր կայքի Մարդկային Ռեսուրսներ ենթաբաժնից (www.procreditbank.am):

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 01 հունիսի 2015թ.
Դիմել առցանց: https://cv-uploader.procredit-holding.com/Default.aspx?position=9d4fc79357de77d10c955b923a103d03
Категория: Armenia | Просмотров: 495 | Добавил: Admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ComForm">
avatar