23:36 Գործընկերների որոնման և CRM բազաների կառավարման պատասխանատու (Գործակալություն) |
Աշխատանքի նկարագրությունը «Այ Բի Էս Քընսալթինգ Գրուպ» բիզնես խորհրդատվական ընկերությունը (www@ibsconsulting.org) մեդիա ոլորտի իր գործընկեր կազմակերպության պատվերով իրականացնում է կադրերի հավաքագրում, վերապատրաստում և աշխատանքի առաջարկ հետևյալ հաստիքի գծով: Հաստիքի անվանումը – Գործընկերների որոնման և CRM բազաների կառավարման պատասխանատու Ժամկետը` երկարատև Զբաղվածությունը` ամբողջ օր Աշխատավայրը` Երևան, Հայաստան Հաստիքի նպատակը. Պոտենցիալ գնորդների մոտ Ընկերության մեդիա պրոդուկտների նկատմամբ հետաքրքրության առաջացում և գործընկերների բազային գեներացիա: Աշխատանքային պարտականություններ՝ Ակտիվորեն որոնել և գտնել Ընկերության մեդիա պրոդուկտների պոտենցիալ գնորդներին (փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ)՝ օգտագործելով տեղեկատվության ստացման տարբեր աղբյուրներ (հեռախոսային զանգեր, համացանց, տեղեկատվական բազաներ, էքսպո միջոցառումներ և այլն): Պոտենցիալ գնորդների մոտ առաջացնել հետաքրքրություն Ընկերության մեդիա պրոդուկտների (հեռուստատեսություն, ռադիո, տպագիր, այլն) փաթեթների նկատմամբ և ձեռք բերել պայմանավորվածություններ Ընկերության ակտիվ վաճառքների պատասխանատուների հետ հանդիպման մասով: Գործընկերների հետ կապերի ամբողջ տեղեկատվությունը, խմբավորել, դասակարգել և մուտքագրել համապատասխան բազաներում: Կազմակերպել, վարել և վերահսկել Ընկերության (CRM) համակարգը և անընդհատ իրականացնել «սառը զանգեր»: Գրագետ կերպով վերլուծել առկա գործընկերների բազան և ավագ ղեկավարությանը տրամադրել վերլուծական բնույթի հաշվետվություններ (excel ծրագրի միջոցով): Կազմակերպել և կառավարել գործընկերների հետ կապերի (CRM) բազաները, ապահովել դրանց արդյունավետ օգտագործումը Իրագործել իր վրա դրված գնորդների գեներացիայի պլանները և աշխատանքի կատարողական առանցքային ցուցանիշները (KPI): Խստորեն հետևել «Վաճառքի Ուղեցույցի» կանոնների պահպանմանը և դրանց լիարժեք ու պատշաճ իրագործմանը: Պահանջվող Որակավորումներ՝ Բարձրագույն կրթություն` նախընտրելի է հումանիտար ուղղվածությամբ, այդ թվում նաև մարքետինգի, վաճառքի, հոգեբանության ոլորտներում: Համանման աշխատանքային փորձը կարող է դիտվել որպես առավելություն: Համակարգչային հմտություններ, մասնավորապես MS Office փաթեթի (excel և access) լավ իմացություն, 1c իմացությունը նախընտրելի է: Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց, անգլերեն լեզվի լավ իմացություն: Անհրաժեշտ հմտություններ և անհատական որակներ՝ Բիզնես կողմնորոշում և կրեատիվ մոտեցումներ: Միջանձնային հաղորդակցման գերազանց ունակություններ: Ակտիվ և պոզիտիվ դիրքորոշում ամեն ինչում: Ճշտապահություն ամեն ինչում, ուշադրություն մանրուքներում: Սեփական անձը և Ընկերությունը շահեկանորեն ներկայացնելու և դիրքավորելու ունակություն: Նպատակասլացություն, խոչընդոտները հաղթահարելու կամք: Որոշակի ինքնուրույնություն, բազմակի խնդիրների հետ աշխատելու կարողություն: Գործարար հաղորդակցության հմտություններ: Սրթեսակայունություն, ծանրաբեռնված գրաֆիկով աշխատելու կարողություն : Արդյունքին միտված աշխատանք: Թիմային մտածելակերպ և անհատական արդյունավետություն Մեծաքանակ գործընկերների հետ աշխատելու պատրաստակամություն Ինքնավստահության բարձր մակարդակ Գրագետ և համոզիչ խոսք, հիմնավորելու և համոզելու ունակություն Պատասխանատվության բարձր աստիճան Դիմելու կարգը ՝ լուսանկարով ինքնակեսագրությունը ներկայացնել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով, Word ֆայլով, Unicode-ով՝ հետևյալ էլէկտրոնային հասցեին – hm@ibsconsulting.org: Ֆայլը պետք է վերնագրվի դիմորդի անուն, ազգանվամբ: Թեմա (Subject) տողում պետք է լրացվի հաստիքի անվանումը (Ակտիվ վաճառքների և առաջխաղացման պատասխանատու): Խնդրում ենք նաև նշել, թե ինչպես եք գտել հայտարարությունը Առանց լուսանկարի ինքնակենսագրությունները չեն դիտարկվի: Դիմելու սկիզբ 01.05.2015 Դիմելու ավարտ 22.05.2015 Ընկերության մասին: Մեդիահոլդինգը միավորում է հեռուստա և ռադիոընկերություն, արտադրական ընկերություն և այլ հարակից մեդիահարթակներ: Այն մեդիաշուկայում մատուցում է բազմաբնույթ ծառայություններ՝ մարկետինգային հետազոտություններ, ծառայությունների և ապրանքների շուկայում առաջխաղացման արդյունավետ առաջարկներ, գովազդային և երաժշտական հոլովակների պատրաստում և տեղադրում, սցենարների մշակում, հեռուստահաղորդումների նկարահանում և պատրաստում, համերգների և այլ միջոցառումների նկարահանում, գովազդի տեղադրում: Մենք սպասում ենք մարդկանց, ովքեր հավակնոտ են, ունեն երիտասարդ, ստեղծագործ և բարեհամբույր կոլեկտիվում աշխատելու և գումար վաստակելու մեծ ցանկություն: Ընտրված թեկնածուները կաշխատեն հարմարավետ B+ կարգի գրասենյակային տարածքում, շարունակական թրեյնինգների միջոցով կհասնեն հմտությունների կատարելագործման և կունենան կարիերայի աճի հնարավորություններ: |
|
Всего комментариев: 0 | |