WORLDYOUTH.info

Find as on

Главная » 2015 » June » 09 » Մոնտաժի ռեժիսոր
22:13
Մոնտաժի ռեժիսոր
Աշխատանքի նկարագրություն
Հեռուստաընկերությանն անհրաժեշտ է մոնտաժի ռեժիսոր լրատվական հաղորդման մոնտաժային աշխատանքներ կատարելու համար:

Պարտականություններ
• Լրատվական հաղորդման, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում այլ ժանրերի և տեսակների հեռուստահաղորդումների և այլ հոլովակների մոնտաժային աշխատանքների կատարում,
• Մոնտաժվող նյութերի պատրաստում,
• Տեսանյութերի գունային շտկումների ունակություն,
• Տեսանյութերի ձևավորում՝ ֆոտոնյութերի և տեղեկատվության համապատասխանեցում,
• Ձայնադարանից երաժշտության ընտրություն և օգտագործում, հնչյունային ռեժիսորի հետ սերտ համագործակցություն,
• Պատրաստի նյութերի որակի ստուգում,
• Հաղորդման վերջնական տարբերակի համար տեսանյութերի համախմբում և մասթերինգ,
• Սահմանված ժամկետներում հաղորդման վերջնական տարբերակի էքսպորտում և հանձնում ծրագրերի և եթերային թողարկման բաժիններ,
• Պահանջվող չափորոշիչներով մոնտաժված նյութի որակյալ արխիվացում,
• Հաղորդման վերջնական տարբերակի ֆորմատի փոփոխում youtube-ին համապատասխան ֆորմատի և էքսպորտում համապատասխան աշխատակցին,
• Ի հայտ եկած տեխնիկական խոտանի մասին վերադասին իրազեկում և միջոցների ձեռնարկում դրանց վերացման ուղղությամբ,
• Ինքնակատարելագործում որակավորման բարձրացման նպատակով, նոր ծրագրերի և մեթոդների ուսումնասիրում և տիրապետում,
• Աշխատանքային պարտականությունների կատարում աշխատաժամանակի սահմաններում,
• Արտակարգ իրավիճակներում աշխատանքների կատարումն ավարտին հասցնելու համար աշխատաժամանակից հետո աշխատելու նախաձեռնություն:

Պահանջվող որակավորում
• Բարձրագույն կրթություն,
• Նվազագույնը 1 տարվա աշխատանքային ստաժ նշված ոլորտում,
• EDIUS, Adobe After Effects, Adobe Premiere Pro ծրագրերի գերազանց իմացություն,
• Final Cut Pro ծրագրի իմացությունը ցանկալի և ողջունելի է:

Անհատական որակներ
• Պարտաճանաչություն,
• Կազմակերպվածություն,
• Ստեղծագործ միտք,
• Պատասխանատվություն,
• Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն,
• Թիմային մտածելակերպ:

Աշխատավարձ
• Կորոշվի հարցազրույցի արդյունքում

Աշխատաժամանակ
• Երկուշաբթիից մինչև ուրբաթ ներառյալ, աշխատաժամերը՝ 10:00-ից մինչև 19:00

Ժամկետը
• 03.06.2015-30.06.2015
Լրացուցիչ տեղեկություններ
• Ինքնակենսգրականն (CV) ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ hr@dar21.tv Նամակի անվանումը պետք է վերնագրված լինի հետևյալ կերպ՝
montaji rejisor-anun azganun:

• Անհրաժեշտության դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով 010-587630, 093-587630
Категория: Armenia | Просмотров: 605 | Добавил: | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ComForm">
avatar